Բրազիլիայում սկսվել է հանրահայտ կառնավալը

14:13 • 01.03.14

Բրազիլիայում սկսվել է հանրահայտ կառնավալը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Սան Պաուլոյի սամբայի լավագույն դպրոցները ելույթ կունենան շաբաթ և կիրակի օրերին, իսկ Ռիո դե Ժանեյրոյի բարձրագույն լիգան Սամբոդրոմ փողոցով կանցնի երկուշաբթի և երեքշաբթի օրերին։ Այդպիսով՝ բրազիլացիները կկարողանան հետևել կառնավալային երթերի ուղիղ ռեպորտաժներին 4 օր անընդմեջ։

 

Ռիո դե Ժանեյրոյի կառնավալին մասնակցելու է ժամանել մոտ 900 հազ. զբոսաշրջիկ։ Կառնավալային երթեր այս օրերին անցկացվում են Բրազիլիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։