Կիևից անհայտ զինված անձինք փորձել են գրավել Ղրիմի ՆԳՆ շենքը. ՌԴ ԱԳՆ

14:06 • 01.03.14

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մարտի մեկի գիշերն անհայտ զինված անձինք, որոնց ուղարկել են Կիևից, փորձել են գրավել Ղրիմի Ներքին գործերի նախարարության շենքը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

«Մարտի մեկի գիշերն անհայտ զինված անձինք փորձել են գրավել Ղրիմի Ինքնավար Հանրապետության ՆԳՆ շենքը։ Կան տուժածներ։ Շնորհիվ ինքնապաշտպանական վճռական գործողությունների՝ հնարավոր է եղել կանխել շենքի գրավման փորձը։ Վերջին դեպքը հաստատում է Կիևի քաղաքական շրջանակների ձգտումները՝ թերակղզում իրավիճակն ապակայունացնելու վերաբերյալ»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

 

ՌԴ արտգործնախարարությունը Կիևից նման հրահանգներ տվողներին զսպվածության կոչ է արել։

 

«Առանց այն էլ Ղրիմում առկա լարվածության պայմաններում նման քայլերը չափազանց անպատասխանատու ենք համարում»,-ասված է հաղորդագրության մեջ։