Ղրիմում ստեղծվել է «Բերկուտ» հատուկ ջոկատ, որը կենթարկվի միայն տեղի իշխանություններին

10:00 • 01.03.14

Ղրիմի Գերագույն խորհուրդը ստեղծել է «Բերկուտ» հասարակական կարգի պահպանման հատուկ ջոկատ, որը կենթարկվի միայն տեղի իշխանություններին, հայտնել է Ղրիմի նախարարների խորհրդի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը, գրում է Взгляд-ը։

 

«Փետրվարի 27-ին ուշ երեկոյան հանդիպել եմ «Բերկուտի» մարտիկների հետ, և պայմանավորվել ենք Ղրիմում ստեղծել հասարակական կարգի պահպանության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանում, որը կենթարկվի բացառապես հանրապետության իշխանություններին։ Փետրվարի 28-ին Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորներն արդեն ընդունել են համապատասխան որոշում»,- հայտնել է Թեմիրգալիևը։

 

Ավելի վաղ «Բերկուտ» հատուկ բաժին էր ստեղծվել Սևաստոպոլում։ Իսկ Կիևում, նոր իշխանությունների որոշմամբ, հատուկ ջոկատը լուծարվել է։