Իրանը հրաժարվել է միջուկային զենքի ստեղծումից

14:40 • 01.03.14

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվել է միջուկային զենքի ստեղծումից, հայտնում է Associated Press-ը:

 

Ռոհանին այս հայտարարությունն արել է պաշտպանության նախարարության նիստին: Նա ասել է, որ նման ռումբ ստեղծելուց հրաժարվելու որոշումը հիմնված է «բարոյական սկզբունքների վրա»:

 

Նախագահը նշել է, որ եթե Իրանը ցանկանար զանգվածային ոչնչացման զենք ստեղծել, ապա ավելի հեշտ կլիներ քիմիական կամ կենսաբանական զենք ստեղծել:

 

Ավելի վաղ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին կրոնական հրահանգ էր հրապարակել, որով արգելվում է այդ երկրում միջուկային զենքի ստեղծումը: Նա սահմանել էր, որ նման զենքի ստեղծումը մեղք է: