Հասան Ռոհանին առաջարկել է իրանական սպառազինություններն արտահանել այլ երկրներ

14:37 • 01.03.14

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դիմել է երկրի պաշտպանության նախարարությանը՝ առաջարկելով արտահանել ռազմական նշանակության հայրենական արտադրանքը, տեղեկացնում է իրանական IRINN հեռուստաընկերության կայքը։
 

Ռոհանիի խոսքով՝ սպառազինության արտահանումը կարևոր է այլ երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու տեսանկյունից։

 

Պետության ղեկավարը նաև նշել է, որ երկրի զարգացումը հնարավոր չէ առանց նրա անվտանգության ապահովման։

 

Նախագահի խոսքով՝ խաղաղ դիվանագիտությունը կարող է արդյունավետ միջոց դառնալ այլ երկրների հետ սերտ կապեր հաստատելու հարցում։

 

Ռոհանին նշել է, որ զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունն Իրանի համար այն գիծն է, որը երկիրը երբեք չի հատի։ Նախագահի խոսքով՝ զանգվածային ոչնչացման զենքի արտադրությունը հակասում է միջազգային կոնվենցիաների սկզբունքներին։