Ուկրաինայի ժամանակավոր նախագահը հաղորդավարուհուն նշանակել է ԱԱԽ քարտուղարի տեղակալ

09:52 • 01.03.14

Լրագրողուհի, հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Սյումարը նշանակվել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱՊԽ) քարտուղարի տեղակալի պաշտոնում։ Այդ մասին կարգադրել է երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, հայտնում է Взгляд-ը։

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ Սյումարը 1999-ից աշխատել է ուկրաինական և արտասահմանյան տարբեր ԶԼՄ-ներում, 2005-ին դարձել է «Զանգվածային տեղեկատվության ինստիտուտ» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն։ Նա դասավանդել է Տ. Շևչենկոյի անվ. Ազգային համալսարանի լրագրության ինստիտուտում, իսկ մինչ ԱԱՊԽ քարտուղարի տեղակալ նշանակվելը եղել է «5-րդ ալիքի» հաղորդավարներից։