Ուկրաինայում անկարգությունների սկզբից ի վեր զոհվել է 94 մարդ

10:37 • 01.03.14

Ուկրաինայում նոյեմբերի 30-ից ի վեր անկարգությունների հետևանքով զոհվել է 94 մարդ, հայտնում է gazeta.ru-ն՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով։

 

«Միայն փետրվարի 18-ից ի վեր զոհվել է 83 մարդ, իսկ անկարգությունների սկզբից միայն Կիևում զոհվել է 88 մարդ։ Երկրի շրջաններում գրանցվել է 6 մահ՝ երկուսը՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, 2-ը՝ Խմելնիցկի շրջանում, 2-ն էլ՝ Չերկասի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Գերատեսչության տվյալներով՝ փետրվարի կեսերին Կիևում բախումների վայրից բուժհաստատություններ է դիմել 900 մարդ, 606-ը հոսպիտալացվել է, 242 մարդ դեռ բուժվում է։

 

Նշենք, որ անկարգությունները սկիզբ էին առել երկրի նախկին իշխանությունների կողմից ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացի կասեցման մասին որոշումից հետո։