Ուկրաինան կարող է զրկվել ռուսական գազի զեղչերից՝ պարտքի պատճառով

11:45 • 01.03.14

Ուկրաինան կարող է չպահպանել ռուսական գազի համար կիրառվող զեղչը՝ պարտքի պատճառով, որը 1.549 մլրդ դոլար է։

 

Այդ մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ «Գազպրոմ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովին հղումով։

«Մենք լավ հարաբերություններ ունենք Ուկրաինայի հետ, սակայն գազի համար վճարում է պետք անել։ Այս պահին պարտքը 1.549 մլրդ դոլար է։ Պարտքը հսկայական է ոչ միայն անցյալ տարվա համար, այլև չի վճարվել նաև ընթացիկ մատակարարման դիմաց»,- հայտարարել է Կուպրիյանովը։

 

«Նման վճարման դեպքում հավանաբար Ուկրաինան չի կարողանա պահպանել գործող զեղչերը։ Զեղչի մասին համաձայնագիրը նախատեսում էր գազի դիմաց լիարժեք և ժամանակին վճարում»,- ասել է նա։