Ուկրաինան մեր ռազմավարական գործընկերն է. Յանուկովիչն իր այս հայտարարությունը մեկնաբանել է (տեսանյութ)
Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ասուլիս էր տվել, որի ժամանակ ասել էր, որ «Ուկրաինան մեր գործընկերն է», հայտնում է ru.tvi.ua-ն։
«Ուկրաինան մեր ռազմավարական գործընկերն է»,-ասել էր նա։ Ասուլիսից հետո նա ասել է, թե շփոթվել է և նկատի է ունեցել Ռուսաստանը։
Պատասխանելով «Ինտերֆաքս Ուկրաինա»-ի հարցին, թե պատահակա՞ն է եղել այդ արտահայտությունը, նա ասել է. «Հասկանում եք, ես անընդհատ մտածում եմ Ուկրաինայի մասին։ Այդ իսկ պատճառով էլ նման բան ասացի»,-ասել է Յանուկովիչը։
«Իհարկե ես ուզում էի ասել, որ Ռուսաստանն է մեր ռազմավարական գործընկերը»,-ասել է նա։










