Զեմֆիրան իր աջակցությունն է հայտնել ուկրաինացիներին (տեսանյութ)

19:37 • 01.03.14

Ռուսաստանցի անվանի երգչուհի Զեմֆիրան իր աջակցությունն է հայտնել ուկրաինացիներին այն ժամանակ, երբ Ռուսաստանը պատրաստվում է իր զորքերը մտցնել Ուկրաինայի տարածք:


Իր կայքում տեղադրած տեսանյութում Զեմֆիրան բեմից ասում է, որ իր աջակցությունն է հայտնում իր ուկրաինացի գործընկերներին` երաժիշտներին, և իր շնորհակալությունը հայտնում:


Նա միաժամանակ նշում է, որ ճիշտ է` Ռուսաստանում փողն ու հնարավորությունները ավելի շատ են, սակայն Ուկրաինայում ավելի շատ «լսող ականջ կա»:


Այնուհետև նա ուկրաինական Океан Ельзи հայտնի ռոք խմբի Відпусти երգն է կատարում՝ ուկրաիներեն: Երգչուհին միաժամանակ ասում է, որ խմբի ղեկավար Սվյատոսլավ Վակարչուկին համարում է Ուկրաինայի ամենատաղանդավոր կոմպոզիտորը, ով ավելի վաղ հանդես էր եկել Ուկրաինայում նոր իշխանությունների պաշտպանությամբ:


Ավելի վաղ ուկրաինացիներին իր աջակցության մասին հայտնել էր ռուսաստանցի երաժիշտ Անդրեյ Մակարևիչը: