Արթուր Աբրահամը` WBO վարկածով աշխարհի չեմպիոն (լուսանկարներ)

10:13 • 02.03.14

Գերմանական Մագդեբուրգ քաղաքում կայացավ WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտը:


Միմյանց հետ մրցում էին գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը և նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: Վերջիններս միմյանց հետ նախքան այս հանդիպումը մրցել էին երկու անգամ և ամեն մեկն իր հերթին տոնել էին մեկական հաղթանակ:


Մենամարտը տևեց 12 ռաունդ: Մրցավարների տված միավորներով (115-110, 112-113, 114-111) հաղթանակ տոնեց Արթուր Աբրահամը և ետ վարադարձրեց չեմպիոնական գոտին:

 


Աղբյուր  armsport.am