Բիլ Քլինթոնը բարեգործական երեկոյի ժամանակ լուսանկարվել է մարմնավաճառների հետ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ընտանեկան երջանկությունը ու անդորրը կրկին վտանգված են, քանի որ նախկին ղեկավարին լուսանկարել են Նևադայում հայտնի 2 մարմնավաճառի հետ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, առավել հետաքրքրական է այն հանգամանքը, որ Քլինթոնն այդ կանանց հետ լուսանկարվել է վերջերս Լոս Անջելեսում կայացած բարեգործական երեկոներից մեկի ժամանակ։
Դատելով լուսանկարից՝ կարելի է ասել, որ նախկին նախագահը, ով ժամանակին պաշտոնից հեռացվել է Մոնիկա Լևինսկիի հետ արտամուսնական կապի պատճառով, ամենևին էլ դժգոհ չէ թեթևաբարո կանանց ընկերակցությունից։
Հաղորդվում է նաև, որ «Միավորվենք հանուն մարդկության» բարեգործական երեկոյին ներկա են եղել նաև որոշ պոռնոաստղեր։










