ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է

19:12 • 02.03.14

ՀՀ ԱԻ նախարարություն մարտի 2-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին` Դավթաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 54-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 45 LL 547 պետհամարանիշի (վարորդ` Վ.Մ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 34 MR 064 պետհամարանիշի (վարորդ` Ա.Ս.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդը` Ա.Ս.-ն, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Հշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան: