Գիշերը Կիևում անհայտ անձինք սպանել են ԳԱԻ-ի երեք աշխատակիցների
Գիշերը մոտ ժամը երկուսին Կիևի Բրովարսկի հսկիչ-անցագրային կետում անհայտ անձինք կրակել են ԳԱԻ-ի աշխատակիցների վրա: Մահացել է երեք մարդ, հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով 24 հեռուստաալիքին:
Նախնական տեղեկություններով՝ Lanos ավտոմեքենան, որից սպանել են ԳԱԻ-ի աշխատակիցներին, հաջողվել է կանգնեցնել Զազիմյա շրջանում, սակայն երեք հարձակվողները կարողացել են փախչել:
Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել ողբերգական իրադարձության մանրամասները: Սկսվել է հետաքննություն: Բրովարսկի հսկիչ-անցագրային կետ են ժամանել ինքնապաշտպանության ներկայացուցիչները:










