Բելառուսի մայրաքաղաքում բերման են ենթարկել Ուկրաինայի հետ համերաշխության ակցիայի բոլոր մասնակիցներին՝ այդ թվում 7 լրագրողների
Մինսկում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի մոտ Ուկրաինայի հետ համերաշխության ակցիան ավարտվել է զանգվածային ձերբակալություններով, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Ակցիայի սկսվելուց առաջ դեսպանատան մոտից բերման են ենթարկել անկախ թերթերի յոթ լրագրողների և երեք հասարակական ակտիվիստների: Ընդհանուր առմամբ՝ ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 20-ից ավելի մարդ:
Հաղորդվում է նաև Ռուսաստանի դեսպանատան ատաշե Ալեքսանդր Պչելինցևի բերման ենթարկվելու մասին։ Նրան ևս բաց չեն թողնում՝ հավանաբար փաստաթղթերի բացակայության պատճառով:
Մոսկվայում նույնպես ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ՌԴ պաշտպանության նախարարության շենքի մոտ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ռազմական ներխուժման դեմ ակցիայի մասնակիցներին:










