Էրեբունու ավտոշուկայում «Նիվա» է շրջվել. shamshyan.com

13:48 • 02.03.14

shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր` մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ВАЗ 2121 մակնիշի 01 AR 077 համարանիշի ավտոմեքենայի սեփականատերը, նշված ավտոմեքենան վաճառելու նպատակով, եկել է Էրեբունի թանգարանի հարևանությամբ գործող ավտոշուկա և կայանել մեքենան։ 

 

Որոշ ժամանակ անց ճանապարհի սահքի պատճառով ավտոմեքենան ընկել է բարձրությունից և գլխիվայր շրջվել։ 

 

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։