Բահրեյնի ավտոմայրուղու առաջին շրջադարձը կկոչեն Շումախերի անունով

15:08 • 02.03.14

Բահրեյնի մրցարշավային առաջին շրջադարձը կանվանվի «Ֆորմուլա 1-ի» 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի պատվին, հայտնում է korrespondent.net-ը։


Լեգենդար ավտոմրցարշավորդի պատվին շրջադարձը կոչելու գաղափարն առաջացել է հանրահայտ մայրուղու ստեղծման 10-րդ հոբելյանական տարվա կապակցությամբ։ Բահրեյնի առաջին Գրան պրին անցկացվել է 2004թ. ապրիլի 4-ին։ Ի դեպ դրա հաղթողը դարձել է հենց Շումախերը։


Աղբյուրը հիշեցնում է, որ 45-ամյա Շումախերը Ֆրանսիայի հանգստավայրերից  մեկում դահուկ վարելու ժամանակ ընկել է ու գլխի լուրջ վնասվածք ստացել։ Այժմ նա գտնվում է արհեստական կոմայի վիճակում։