Պենտագոնը ՌԴ ռազմական միջամտությունն Ուկրաինայում համաշխարհային խաղաղության սպառնալիք է որակել. Օբաման չի մասնակցի G8-ին Սոչիում
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգլն Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի թեմայով զրուցել է իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ՝ ընդգծելով, որ Ուկրաինայում ռուսական ռազմական կոնտինգենտի օգտագործումը խաղաղության ու անվտանգության սպառնալիք կլինի թե՛ Եվրոպայի, թե՛ ամբողջ աշխարհի համար։
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, Հեյգելնը նաև հավելել է, որ եթե պաշտոնական Մոսկվան չփոխի իր ծրագրերը կապված Ուկրաինայի հետ, ապա տարածաշրջանում իրավիճակը կապակայունանա, իսկ Ռուսաստանն էլ կմեկուսացվի միջազգային հանրությունից։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավելի ուշ հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները կհանգեցնեն ԱՄՆ–ՌԴ հարաբերությունների կտրուկ վատթարացման։ Պետքարտուղարը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել «գլոբալ գործընկերների» հետ՝ հետագա քայլերի «համակարգման նպատակով»։
Ի լրումն՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել «լուրջ» տեխնիկական ու ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինայի նոր կառավարությանը։
«Մենք կշարունակենք խորհրդակցությունները դաշնակիցների ու գործընկերների, Ուկրաինայի կառավարության ու Արժույթի միջազգային հիմնադարամի հետ՝ երկրի նոր կառավարությանն էական օգնություն ցուցաբերելու, ֆինանսական կայությունն ապահովելու, անհրաժեշտ բարեփոխումներն իրականցնելու, բարեհաջող ընտրություններն անցկացնելու ու ժողովրդավարության ճանապարհով շարժվելու համար»,-նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ հաղորդվում է, որ Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ չի մասնակցի «Մեծ 8-յակի» (G8) գագաթնաժողովին, որ կայանալու է Սոչիում։
Աղբյուրը հավելում է, որ Օբաման Ուկրաինայի հարցով խորհրդակցություններ է անցկացրել դաշնակիցներ Ֆրանսիայի ու Կանադայի հետ, որի ընթացքում 3 պետությունների ղեկավարները համաձայնության են եկել սերտ կոորդինացնել իրենց գործողությունները կապված Ուկրաինայի հետ։
Այս իրադարձությունների համատեքստում Կանադան հետ է կանչել ՌԴ–ից իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։










