Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հանրապետական ԲԿ (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն և ծանոթացել հաստատության գործունեությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Երկրի ղեկավարը նշել է, որ հիվանդանոցի աշխատանքը նոր, ժամանակակից պայմաններին համապատասխանող մասնաշենքում պետք է իր դրական ներդրումն ունենա բուժսպասարկման որակի բարձրացման վրա՝ հավելելով, որ առողջապահության ոլորտն ու այստեղ առկա խնդիրներն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում:










