Ղրիմը կարող է անցնել մոսկովյան ժամանակի

16:39 • 03.03.14

Ղրիմը կարող է անցնել մոսկովյան ժամանակի, այդ մասին որոշումը կընդունվի հանրաքվեի ժամանակ: Այդ մասին ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին հայտնել են Ղրիմի խորհրդարանի խոսնակ Սերգեյ Կոնստանտինովի մամուլի ծառայությունից։

 

«Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահության նիստի ժամանակ քննարկվել է հանրաքվեի անցկացման հարցը: Հանրաքվեում կարող է դրվել Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ մոսկովյան ժամանակի անցման հարցը»,- ասել են գործակալությանը:

 

Ներկայում Մոսկվայի և Ղրիմի միջև ժամային տարբերությունը երկու ժամ է: