Մոսկվան հայտարարել է Սևծովյան նավատորմի դեմ նոր սադրանքների պատրաստման մասին

14:15 • 03.03.14

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում նոր սադրանքներ են պատրաստում ՌԴ Սևծովյան նավատորմի դեմ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով ria.ru-ին:

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել արևմտյան գործընկերներին մի կողմ դնել աշխարհաքաղաքական հաշվարկներն Ուկրաինայի նկատմամբ և հաշվի առնել ուկրաինացի ժողովրդի շահերը:

 

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը վտանգ չի ներկայացնում Ուկրաինայի համար։