«Մեծ ությակի» երկրներն Ուկրաինայի ճգնաժամի բերումով հրաժարվել են Սոչիի գագաթնաժողովից

09:14 • 03.03.14

«Մեծ ությակի» 7 երկրներ` ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան, սառեցրել են Սոչիում կայանալիք գագաթնաժողովին իրենց նախապատրաստական աշխատանքները, հայտնում է Agence France-Presse-ը: Պատճառն Ուկրաինայի ճգնաժամն ու Ռուսաստանի գործողություններն են:

 

Այս երկրները դատապարտել են ՌԴ-ի դիրքորոշումը: Ընդհանուր հայտարարության համաձայն` «Մեծ ությակի» 7 երկրները Ռուսաստանի քայլերը համարում են Ուկրաինայի ինքնիշխանության ոտնահարում:

 

Ասված է, որ Մոսկվայի գործողությունները հակասում են «Մեծ ությակի» գործողություններին, որում Ռուսաստանն ընդգրկվել է 1997-ին:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին սպառնացել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանին հանել «Մեծ ությակի» կազմից: Դրան դեմ էր հանդես եկել Գերմանիայի արտգործնախարարը:

 

Առայժմ հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ճգնաժամը լուծել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջարկով` հանձնաժողովի հետաքննության միջոցով: