Ավտոտնակում կայանված «ՎԱԶ-21074»-ը ինքնաբերաբար հետընթաց շարժվելով` վրաերթի է ենթարկել վարորդին
12:46 • 03.03.14
Մարտի 2-ին` ժամը 22:20-ին, Երևանի Դավիթաշենի 1-ին փողոցի տներից մեկի ավտոտնակում կայանված և շարժիչն անջատված վիճակում գտնվող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար հետընթաց շարժվելով` վրաերթի է ենթարկել վարորդին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










