Գարի Կասպարովը Խորվաթիայի քաղաքացիություն է ստացել
Խորվաթիայի իշխանությունները քաղաքացիություն են տրամադրել հայազգի շախմատիստ, ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովին, ինչի մասին տեղեկացնում է РИА-Новости-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Կասպարովին քաղաքացիություն տրամադրելու որոշումը բխում է Խորվաթիայի շահերից։ Հայտնի է, որ նա պատրաստվում է շախմատի ակադեմիա բացել Օպատիա քաղաքում։
Հաղորդվում է, որ անցած տարվա նոյեմբերին Կասպարովը քաղաքացիություն ստանալու նպատակով դիմել էր Լատվիայի խորհրդարանին։
Հիշեցնենք, որ Կասպարովը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնն է։










