Ռուսական կործանիչները խախտել են Ուկրաինայի օդային տարածքը. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս գիշեր ռուսական կործանիչները 2 անգամ հատել են Ուկրաինայի օդային սահմանը, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Интерфакс-Украина»-ին։
Դրանց ուղղությամբ ուղարկվել է Су-27 կործանիչը։ Ինչպես հայտնել են գերատեսչությունից, անձնակազմը «ցուցադրել է պրոֆեսիոնալ պատրաստվածություն՝ սադրանքները կանխելու հարցում»։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից չեն պարզաբանել, թե քանի և հատկապես ինչ կործանիչներ են եղել։










