Ղրիմի իշխանությունները 22 մլն դոլար կհատկացնեն Ղրիմի թաթարներին

21:00 • 03.03.14

Ղրիմի իշխանությունները պարտավորվել են մինչ 2014-ի ավարտը շուրջ 22 մլն դոլար հատկացնել Ղրիմի թաթարներին աջակցելու ծրագրի շրջանակներում:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ РИА Новости-ին հղումով, այս մասին հաղորդել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևը:


«Դա Ղրիմի կառավարության պարտավորվածությունն է Ղրիմի թաթար ժողովրդի առաջ», - նշել է Տեմիրգալիևը: