Սերգեյ Լավրովը և Պան Գի Մունը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

20:04 • 03.03.14

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը:


Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքէջում: Սերգեյ Լավրովը և Պան Գի Մունը քննարկել են Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամը և ընդգծել «կառուցողական ու նշանակալի երկխոսության» անհրաժեշտությունը:

 

Նրանք մտքեր են փոխանակել նաև Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունների ընթացքի մասին: