Ուկրաինայում իրավիճակը 21-րդ դարի ամենալուրջ ճգնաժամն է Եվրոպայում. Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինայում իրավիճակը 21-րդ դարի ամենալուրջ ճգնաժամն է Եվրոպայում։ Այդ մասին Կիևում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
«Մեծ Բրիտանիան շատ է մտահոգված Արևելյան Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ցանկացած հետագա գործողությունների հնարավորության առնչությամբ»,- նշել է նախարարը:
Նախօրեին Կիև թռչելուց առաջ Հեյգը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս «Մեծ ությակի» գալիք գագաթնաժողովի նախապատրաստական բանակցություններից: «Դեռ խորհրդատվությունները դադարեցվել են մեկ շաբաթով»,- ընդգծել էր նա:
Անդրադառնալով Կիևում նախատեսված բանակցություններին, որոնք Հեյգի խոսքով՝ կշարունակվեն մինչև երկուշաբթի, նա պարզաբանել է, որ դրանք լայն օրակարգ կունենան: Պատասխանելով Ուկրաինայի դեպքերի հետ կապված Մեծ Բրիտանիայի հնարավոր քայլերին՝ արտգործնախարարը հայտարարել է. «Մեր պատասխանը դիվանագիտական և խաղաղ բնույթ կունենա: Այլ կերպ լինել չի կարող»:










