Կիևում հուշարձան է կանգնեցվել Սերգեյ Նիգոյանի հիշատակին
Կիևի Գրուշևսկու փողոցում՝ Ուկրաինայի ազգային խորհրդարանական գրադարանի հարևանությամբ, մարտի 1-ին տեղադրվել է «Եվրամայդանի» հայազգի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի հուշարձանը, հայտնում է aspekty.net-ը։
Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 22-ին այդ փողոցում հրազենային վնասվածքից զոհվել է Դնեպրոպետրովսկի մարզի բնակիչ, Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը, ով ընտանիքի միակ զավակն էր։
Նշվում է, որ հուշարձանը տեղադրվել է Ալեքսանդր Պիլիպենկոյի նախաձեռնությամբ։
Աղբյուրը հավելում է, որ հունվարի 27-ին Նիգոյանի մահվան գործով Ուկրաինայի հայերի միությունն արտահերթ նիստ է անցկացրել, որի ընթացքում ուկրաինական բոլոր հայկական համայնքների ղեկավարները ընդհանուր հայտարարությամբ են հանդես եկել։










