Ցուցարարները ներխուժել են Օդեսայի շրջանային վարչակազմի շենք

17:43 • 03.03.14

Մարտի 3-ին Օդեսայի շրջանային վարչակազմի շենքի մոտ Ուկրաինայի նոր իշխանության հակառակորդները հանրահավաք են կազմակերպել: Ցուցարարների խումբը ներխուժել է շենք, գրում է lenta.ru-ն:

 

Դահլիճում, որտեղ անցկացվում էր շրջանային խորհրդի նիստը, ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցել է, մասնավորապես, ակտիվիստ Վալերի Կաուրովը, որը փորձել է ելույթ ունենալ ամբիոնից՝ պատգամավորների ցանկությանը հակառակ:

 

Նիստի ներխուժած ռուսամետ «Երիտասարդական միություն» կազմակերպության առաջնորդ Անտոն Դավիդչենկոն թվարկել է պատգամավորների առաջ դրված պահանջները: Նրանց առաջարկվում է ժամանակավորապես ստանձնել շրջանի ողջ իշխանությունը, իրենց ենթակայության տակ վերցնել ուժային կառույցները:

 

Հանրահավաքի մասնակիցները նաև կոչ են արել հանրաքվե անցկացնել Օդեսայի շրջանին հատուկ կարգավիճակ շնորհելու վերաբերյալ։