Պարույր Հայրիկյանը վիրահատվել է

14:21 • 03.03.14

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։


Tert.am-ի հետ հեռախոսազրույցում Պարույր Հայրիկյանն ասաց, որ վիրահատել են աճուկային հատվածում և վերքը դեռ բաց է։ Նրա խոսքով՝ դեռ 5 օր էլ պետք է բաց մնա:


«Բայց հստակ ոչինչ չեն ասել»,- ասաց ԱԻՄ առաջնորդը՝ նշելով, որ մասնագետների հետ խոսելով հասկացել է, որ քանի որ ինքը 14 տարի շարունակ որևէ դեղամիջոց չի օգտագործել, իսկ իր նկատմամբ մեկ տարի առաջ տեղի ունեցած մահափորձից հետո իրեն շատ հակաբորբոքայիններ են ներարկել, օրգանիզմը դրան պատրաստ չի եղել: