Պլյուշչենկոյի ողնաշարից չորս պտուտակներ են հեռացրել

21:31 • 03.03.14

Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ մեջքի վնասվածք ստացած ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյին վիրահատել են: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով «Р-Спорт»-ին:


Բժիշկները հեռացրել են մեկ տարի առաջ տեղադրված միջողնաշարային արհեստական սկավառակի չորս պտուտակները: Դրանցից մեկը կոտրվել էր 2014թ.-ի օլիմպիական խաղերի ժամանակ:


Պլյուշչենկոյի վիրահատությունն իրականացվել է Իսրայելի «Ռամատ-Ավիվ» բժշկական կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Իգոր Պյատիգորսկիի խոսքով վիրահատությունը բարեհաջող ավարտ է ունեցել, իսկ չմշկորդն իրեն լավ է զգում:


Մարզիկը դուրս է եկել անզգայացումից, իսկ երեքշաբթի առավոտյան կկարողանա կանգնել և քայլել: