Թուրքիայում ընդդիմադիրները փողոցներում կեղծ եվրոներ են նետում
Թուրքիայի խոշոր քաղաքների փողոցներում վերջին օրերին կարելի է հանդիպել միլիոնավոր 100 եվրո թղթադրամների։ Նման կերպ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը որոշել է գրավել հանրության և իր ընտրողների ուշադրությունը կաշառակերության և կոռուպցիայի թեմայի հանդեպ, գրում է ИТАР-ТАСС-ը։
Թղթադրամները տպվել են գունավոր տպիչով և գեղեցիկ դասավորված ներկայացվում են բնակչությանը։ Այնուհետ կուսակցության ակտիվիստները սկսում են նետել թղթադրամներն ամբոխի մեջ, ինչը գեղեցիկ տեսարան է առաջացնում։
Ընդդիմադիրները փորձում են իրենց ելույթների համար «տպել» ուղիղ 30 մլն եվրո։ Այդ գումարը պատահական չէ։ Վարչապետի և նրա որդու հեռախոսազրույցներում, որոնք հայտնվել են համացանցում, խոսքը հենց այդքան գումարի մասին է, որից զրուցակիցները փորձում են ազատվել՝ վախենալով բռնվելուց։
ՏԻՄ ընտրությունները երկրում կանցկացվեն մարտի 30-ին։










