Առաջարկում են Յանուկովիչին հեռացնել եկեղեցուց
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հոգևոր հովվի քարտուղար Ալեքսանդր Դրաբինկոն հայտնել է սոցցանցերում, որ հավատացյալները դիմում են իրեն՝ խնդրելով հեռացնել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եկեղեցուց, գրում է novayagazeta.ru-ն:
Հավատացյալները պահանջում են կանոնական գնահատական տալ նախկին նախագահի գործողություններին Աստծո պատվիրանները խախտելու համար:
«Այդ պահանջների տրամաբանությունը հասկանալի է: Հավատացյալները ցանկանում են, որպեսզի Եկեղեցին ցույց տա իշխանության իր տեսլականը»,- գրել է նա:
Ալեքսանդր Դրաբինկոն հայտարարել է, որ Եկեղեցին չպետք է շտապ կարգով որոշում կայացնի այն անձանց վերաբերյալ, որոնց մեղքը դատարանը դեռ չի ապացուցել:
Այնուամենայնիվ, նա խիստ քննադատել է Յանուկովիչի գործողությունները՝ մեղադրելով նրան ցուցարարների վրա կրակելու համար:










