Յանուկովիչի նկատմամբ պաշտոնապես հետախուզում է հայտարարվել
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կայքում տեղեկություն է հայտնվել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, հայտնում է Корреспондент-ը։
Համաձայն տվյալների՝ նրան որոնում է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը։ Նախկին նախագահին մեղադրում են Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի առաջին կետի 2-րդ մասի խախտման համար՝ 2 կամ ավելի մարդու կանխամտածված սպանություն։
Այդ հոդվածով նախատեսված է 10-15 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։











