Նոր Զելանդիան կասեցրել է Մաքսային միության հետ բանակցությունները՝ Ուկրաինայի պատճառով

16:14 • 03.03.14

Նոր Զելանդիայի բանակցությունները Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ կասեցվել են: Այդ մասին հայտարարել է նորզելանդացի վարչապետ Ջոն Քեյը, գրում է Взгляд-ը:

 

«Ուկրաինայում վերջին իրադարձությունների լույսի ներքո չի կարելի բացառել դրանց բացասական ազդեցությունն ազատ առևտրի գոտու հաստատման ժամկետների վրա»,- ասել է Քեյը:

 

Նա արդեն հանձնարարել է, որպեսզի Մոսկվան լքի առևտրի նախարար Թիմ Գրոսերը: Քեյն ընդգծել է, որ Մոսկվան և Վելինգթոնը վերջին ժամանակներում որոշակի առաջընթացի են հասել ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններում, սակայն դրանք շարունակելն այժմ նպատակահարմար չէ: