ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցներ կարող են կիրառվել, տեղեկացնում է Euronews հեռուստաընկերության կայքը։
«Անկասկած, Ռուսաստանը խախտում է միջազգային պարտավորություններն ու համաձայնագրերը։ Մենք խոսեցինք մուտքի արտոնագրերի շուրջ երկկողմ բանակցությունների հնարավոր դադարեցումից»,-ասել է Էշթոնը` ԵՄ արտգործնախարարների նիստից հետո։
ԵՄ-ի հաջորդ քայլն ուկրաինական ճգնաժամի հարցում կարող է քննարկվել վաղը՝ ԵՄ առաջնորդների հանդիպման ընթացքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Ռուսաստանի դիվանագիտական և տնտեսական մեկուսացման հետագա հնարավոր քայլերը։










