Ուկրաինացի պատգամավորը հայտնել է Ղրիմի իշխանությունների հետ բանակցելու պայմանները

11:22 • 04.03.14

Ուկրաինայի Գերագույն ռադան պատրաստ է Ղրիմի իշխանությունների հետ երկխոսության, եթե թերակղզու տարածքից դուրս բերվեն ռուսական զորքերը: Այդ մասին հայտարարել է ուկրաինացի գործարար, խորհրդարանի պատգամավոր Պյոտր Պորոշենկոն, գրում է lenta.ru-ն:

 

«Մենք պատրաստ ենք կարճ ժամանակում ընդունել Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակի մասին, տեղական հանրաքվեի մասին օրենքներ և որոշել դրանց լիազորությունները, զգալիորեն ընդլայնել ղրիմյան ինքնավարության լիազորությունները, սակայն՝ Ուկրաինայի ինքնիշխանության խիստ պահպանմամբ»,- ասել է քաղաքական գործիչը ICTV-ի «Խոսքի ազատություն» ծրագրի եթերում:

 

Պորոշենկոն նաև կոչ է արել իր գործընկերներին մեկնել Ղրիմ՝ սատարելու ուկրաինացի զինծառայողներին և թերակղզու քաղաքացիական բնակչությանը: