Ուկրաինայի և Ղրիմի պատգամավորներն ինքնավարության կարգավիճակի փոփոխության հարցով աշխատանքային խումբ կստեղծեն

18:05 • 04.03.14

Ուկրաինայի և Ղրիմի խորհրդարանների պատգամավորները հանդիպում են անցկացրել, որի ժամանակ որոշում է կայացվել խորհրդարանական խումբ ստեղծել Ղրիմի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու հարցով: Այդ մասին հայտարարել է Ռեգիոնների կուսակցության խմբակցության պատգամավոր Նեստոր Շուֆրիչը, գրում է Gazeta.ru-ն:

 

«Տեղի է ունեցել հանդիպում Ղրիմի Բարձրագույն խորհրդի ներկայացուցիչների հետ: Ղրիմի Ինքնավար Հանրապետության ղեկավարությունը հնչեցրել է այն հարցերի ողջ փաթեթը, որոնք բարձրացնում է խորհրդարանն ու ինքնավարության հասարակությունը»,- ասել է Շուֆրիչն ուկրաինական խորհրդարանի նիստում:

 

Բացի այդ, նա նշել է, որ արդեն որոշում է կայացվել այդ հարցերով աշխատանքային խմբի ստեղծման մասին:

 

«Նախնական որոշում է կայացվել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու և դրա լիազորությունների ընդլայնման հարցերի ուսումնասիրման միջխորհրդարանական աշխատանքային խումբ ստեղծելու մասին»,- ասել է պատգամավորը: