Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

11:58 • 04.03.14

Ադրբեջանի Գաբալայի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։
 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայությունից հաղորդել են, որ երկրաշարժը գրանցվել է այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով 08։16-ին։

 

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գաբալայի հյուսիս-արևելքում, իսկ հիպոկենտրոնը՝ 11 կմ խորությամբ։
 

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է Ռիխտերի սանդղակով 4 բալ։

Գաբալայում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև երեկ։