Elie Saab-ը Փարիզում ներկայացրել է իր նոր հավաքածուն (լուսանկարներ)
Փարիզում ընթացող Նորաձևության շաբաթվա շրջանակներում Elie Saab նորաձևության տունը ներկայացրել է իր աշուն/ձմեռ-2014 հավաքածուն, որը բրենդի սիրահարներին առաջարկում է լիբանանցի դիզայներ Էլի Սաաբի նոր «գլուխգործոցները», գրում է Tatler-ը։
Հավաքածուում այս անգամ գերակշռում են մուգ երանգները, իսկ գործվածքներից՝ թավիշը։ Այս տարի դիզայները նուրբ շղարշի փոխարեն նախապատվությունը տվել է արքայական թավշին և թանկարժեք մորթիներին։
Ամսագիրը հավելում է, որ լիբանանցի դիզայները երեկ դարձել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության աստղը, քանի որ գեղեցկուհի Անջելինա Ջոլին կարևոր իրադարձության համար ընտրել է հենց նրա ստեղծած ամենանուրբ ու շքեղ զգեստներից մեկը։





































