Քեթրին Էշթոնը կայցելի Թեհրան
ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մարտի 8-ին կայցելի Թեհրան: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:
«Էշթոնը Թեհրան կժամանի շաբաթ երեկոյան: Նա կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ»,- նշել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արակչին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է միջուկային զենքի արտադրությունից:










