Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել
Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը հրաժարական է տվել, հայտնում է Interfax-ը: Այս մասին պաշտոնյան հայտարարել է կառավարության արտահերթ նիստին երեքշաբթի առավոտյան:
Անսիպի հետ, ըստ օրենքի, հրաժարական կտա նաև նախարարների կաբինետը: Կառավարության անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները` նախքան նոր կաբինետի նշանակումը:
Իր հրաժարականի մտադրության մասին Անսիպը հայտնել էր փետրվարի վերջին: Այն ժամանակ նա ասել էր, որ ինքնակամ է որոշում կայացրել, առանց որևէ ճնշման:
57-ամյա Անսիպը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2005-ից:










