Իսրայելցի դիվանագետները սպառնում են խափանել Հռոմի պապի այցը

17:29 • 04.03.14

Իսրայելի ԱԳՆ-ի արհմիությունը հայտարարել է գործադուլի վերսկսման մասին՝ աշխատանքի պայմանների բարելավման համար պայքարի շրջանակում, հայտնում է rosbalt.ru-ն։

 

Ենթադրվում է, որ գործադուլի ընթացքում դիվանագետները կդադարեցնեն արտասահմանյան պաշտոնատար անձանց այցերի նախապատրաստական աշխատանքները։ Հաջորդ շաբաթ Իսրայել պետք է ժամանի Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, իսկ մայիսին նախատեսված է Հռոմի պապի այցը։

 

Բողոքի վերսկսման պատճառը երկրի ֆինանսների նախարարության հետ բանակցությունների ձախողումն է։ Չնայած երրորդ կողմի միջնորդությանը՝ աշխատանքային հանձնաժողովին և ֆինանսների նախարարությանն այդպես էլ չի հաջողվել համաձայնության հասնել։