Ջոն Քերին Կիևում է
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Կիև՝ երկրում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Ռուսաստանի գործողությունները Ղրիմում «անհավանական ագրեսիայի ակտ են» և կարող են «շատ լուրջ հետևանքներ» ունենալ։
Նաև հաղորդվում էր, որ նա երկրի նոր ղեկավարությանը 1 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն է խոստացել։










