ՌԴ նախագահի խորհրդականի հայտարարությունը դոլարից հրաժարվելու մասին նրա անձնական կարծիքն է. Կրեմլ

13:08 • 04.03.14

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությունը Ռուսաստանի և ԱՄՆ-ի ֆինանսական հարաբերությունների մասին նրա անձնական կարծիքն է և չի համապատասխանում Կրեմլի դիրքորոշմանը, հաղորդում է ria.ru-ն՝ Կրեմլում բարձրաստիճան աղբյուրին հղումով:

 

Ավելի վաղ մարտի 4-ին Գլազևը նախազգուշացրել էր, որ Ռուսաստանը ստիպված կլինի ընդունել ամերիկյան բանկերին վարկերի վերադարձի անհնարինությունը, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի ռուսական պետական կառույցների նկատմամբ: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ռուսական ձեռնարկությունների և քաղաքացիների հաշիվների սառեցման դեպքում ՌԴ կառավարությունը կհրաժարվի դոլարից և կանցնի այլ արտարժույթների: