Ղրիմի իշխանությունները ինքնավարության նոր դատախազ են նշանակել

18:45 • 04.03.14

Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը մարտի 4-ին Ղրիմի դատախազության ղեկավարի պաշտոնում նշանակել է Ալեքսանդր Շտեխբարտին. այս մասին հաղորդում են Ղրիմի խորհրդարանի մամլո ծառայությունից:


«Հաշվի առնելով Ուկրաինայում տիրող արտակարգ իրավիճակը՝ կապված բռնության կիրառման և դատախազության առանձին աշխատակիցների վրա իրականացված հարձակումների հետ, ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում Գերագույն խորհուրդը որոշում է կայացրել դատախազի լիազորությունների կատարումը հանձնարարել Ալեքսանդր Շտեխբարտին՝ խուսափելու դատախազության աշխատանքների դադարեցումից և ապահովելու ինքնավարության բնակիչների ազատություններն ու իրավունքները», - մամլո ծառայության հայտարարությունը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:


Նախօրեին ինքնավարության դատախազ Վյաչեսլավ Պավլովը սեփական ցանկությամբ հեռացել էր պաշտոնից: