Մոսկվայի ոստիկանությանը հանձնված վրացին իր հետ տարել է սիրեցյալի դին
Ռուսաստանում վրացին սպանել է Ուզբեկստանի քաղաքացի իր սիրեցյալին և նրա մարմինն իր հետ վերցնելով՝ գնացել հանձնվելու ոստիկանությանը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել երեկոյան՝ Ռուբլյովո բնակավայրում։ Տղամարդն ինքն է զանգահարել իրավապահներին և հաղորդել սպանված սիրելիի դին ոստիկանություն տանելու ցանկության մասին։
«Ապա նա մարմինը տեղավորել է արտասահմանյան մեքենայի հետևի նստարանին և գնացել ոստիկանություն»,-ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Նա հավելել է, որ Ուզբեկստանի բնակչուհին մահացել է դանակի հարվածից։ Միջադեպի պատճառները ճշտվում են։










