Նոր Զելանդիայի մաորիների թագավորը հրաժարվել է հանդիպել արքայազն Ուիլյամի հետ

11:06 • 04.03.14

Նորզելանդական մաորի ազգության թագավոր Տուխեիտա Պակին հրաժարվել է հանդիպել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի հետ, ով պատրաստվում է այցելել այդ երկիր ապրիլին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյին։

 

Վարչապետի խոսքով՝ Քենսինգթոնի պալատը կազմակերպել է արքայազն Ուիլյամի և մաորիների թագավորի հանդիպումը, որը պետք է կայանար Նգարուավախիա քաղաքում՝ նրա նստավայրում։ Սակայն թագավորը հրաժարվել է այդ առաջարկից՝ բացատրելով իր որոշումը նրանով, որ հանդիպմանը բավականաչափ ժամանակ չի տրամադրվել։ Արքայազն Ուիլյամի խիտ գրաֆիկում թագավորի համար միայն 1.5 ժամ է տրամադրվել, ինչը, նրա կարծիքով, բավական չէ։

 

Իսկ վարչապետը նշել է, որ հատկացված ժամանակը լիովին բավական է եղել։ Նա ընդգծել է, որ արքայազնի այցի ծրագրում շատ միջոցառումների նույնիսկ մեկ ժամ է տրամադրված։