«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը դիտել է 43 մլն մարդ

11:43 • 04.03.14

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունն ուղիղ եթերով դիտել է 43 մլն մարդ։ Այդ մասին վկայում են Նիլսենի հետազոտական ընկերության հրապարակած տվյալները, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

18-49 տարեկան հեռուստադիտողների թիվը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 12.9%-ով։

 

2013թ. «Օսկար» մրցանակաբաշխությունը ABC հեռուստաաիլքի եթերում դիտել է ավելի քան 40 մլն մարդ։